«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք. Հայկ Մարության
«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավարինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման: Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր», գրել է Հայկ Մարությանը եւ այդ հանդիպման լուսանկարներ հրապարակել: