Ղրղզստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը. «Sputnik-Ղրղզստան»
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն իր հրամանագրով երկրում արտակարգ դրությունը երկարաձհել է մինչեւ ապրիլի 30-ը, հայտնում է «Sputnik- Ղրղզստան»-ը` վկայակոչելով պետության ղեկավարի կայքը: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից եւ կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:
Այս պահի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 430 դեպք: Արտակարգ դրության ժամկետը պետք է ավարտվեր ապրիլի 15-ին` ժամը 8:00-ին: Չորեքշաբթի (ապրիլի 15-ին) ժամը 10:00-ին խորհրդարանի պատգամավորները նիստ կհրավիրեն: Ռեժիմի երկարաձգման մասին որոշումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից` երկրի ղեկավարի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո:
Մարտի 25-ին արտակարգ դրություն էր մտցվել Բիշքեկում, Օշում, Ջալալ-Աբադում, Կարա-Սուուիսկում, Օշի մարզի Նոոկատի շրջանում եւ Ջալալ-Աբադի մարզի Սուզակի շրջանում: Այս տարածքներում բնակվող քաղաքացիներին խստիվ արգելվում է փողոց դուրս գալ պարետային ժամի ընթացքում` 20:00-ից 7:00-ն: Ցերեկային ժամերին թույլատրվում է տնից դուրս գալ` միայն խանութ, դեղատուն կամ բժշկական հաստատություն այցելելու համար, ընդ որում, անհրաժեշտ է անձնագիր եւ երթուղային ձեւաթուղթ ունենալ: