Ռակիտիչ. Ես կարտոֆիլի պարկ չեմ, որ ինձ փոխանակեն
Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ միայն ինքը կարող է որոշում ընդունել իր ապագայի վերաբերյալ:
«Ես կարտոֆիլի պարկ չեմ, որ ինձ փոխանակեն այլ ֆուտբոլիստի հետ: Ինձ հետ ոչ ոք չի խոսել այդ թեմայով: Ես ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ կզգամ սիրված և գնահատված:
«Բարսելոնայում» ես ինձ երջանիկ եմ զգում, սակայն եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա, որ ես հեռանամ, ապա միայն ես կարող եմ որոշել՝ որտեղ շարունակել կարիերաս»,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 32-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․ հունիս։ Ռակիտիչի տրանսֆերի գինը 20 միլիոն եվրո է։