«Ախթալա ԼՀԿ» ընկերությունը բարձրացնում է պոչամբարի պատվարը. գյուղացիները բողոքում են (Լուսանկարներ)
Ալավերդու բնակիչ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեծ Այրում գյուղի բնակիչները հայտնում են, որ այս պահին Մեծ Այրում գյուղում «Ախթալա ԼՀԿ» ընկերությունը բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող վըշկեն։ Համայնքի բնակիչները խոսքով դա իրականացվում է պոչամբարի պատվարի բարձրացման նպատակով, ինչին բնակիչները կտրկանապաես դեմ են և այս պահին կանգնել են, որպեսզի կասեցնեն աշխատանքները։
Դրանից առաջ ընկերությունը խոստացել էր համայնքի բնակիչներին, որ այլևս պատվարի բարձրացում չի իրականացնելու այլ սկսելու է պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացը։