Գերմանիայում վաճառքի կհանվի 90-ականների էքստրեմալ Aston Martin-ը (լուսանկարներ)
Գերմանիայի Էսսեն քաղաքում Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի ժամանակի ամենահզոր Aston Martin-ը՝ Vantage V600 մոդելը:
Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, նման մոդելի մեքենաներ, որոնց շարժիչը 608 ձիաուժ հզորություն է զարգացնում, թողարկվել են 81 օրինակով: Կուպեն, որը 18 000 կմ տարածություն է անցել, պահպանել է թափքի օրիգինալ գույնը և սրահի ինտերիերը:
Նշվում է, որ 90-ականներին V600 ցուցիչով մատնանշում էին Aston Martin Vantage-ի ամենաէքստրեմալ տարբերակը: Vantage V600 շարժիչները 608 ձիաուժ հզորություն են զարգացնում, իսկ 100 կմ/ժամ արագությունը զարգացնում են 1.18 վայրկյանում: