Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի ծրագիրը հավաքել է մոտ 400 մլն դոլար. DW
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի ծրագիրը հավաքել է մոտ 400 մլն դոլար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է DW-ը:
Նա նշել է, որ առաքելությունը շարունակվում է մի շարք ուղղություններով, օրինակ՝ շարունակվում է բժշկական սարքավորումների մատակարարումը, մարդասիրական օգնության տրամադրումը:
Գուտերիշը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին կոչ է արել միասնական լինել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ոգեշնչված է աջակցությամբ, որը ստացել է ամբողջ աշխարհում հրադադարի ռեժիմ պահպանելու կոչից հետո: