ՏԱՍՍ. ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հենրեյեսուսը:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման դանդաղեցում ենք նկատում Եվրոպայում, մասնավորապես, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել՝ այլ պետություններում վարակի տարածման արագացման կապակցությամբ: