Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին՝ վարչապետի անունից քաղաքացիներին զանգող անձանց բացահայտելու համար
Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,-նշել է նա: