Սթիվեն Մնուչինը չի բացառում, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է ակտիվանալ մայիսին
Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չի բացառում, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է ակտիվանալ մայիսին:
«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, երբ նախագահն իրեն ինքնավստահ զգա բժշկական հարցերի շուրջ»,-հավելել է Մնուչինը:
Նրա խոսքով՝ վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ, որ ամերիկյան ընկերություններն ու աշխատակիցները սկսեն աշխատել, եւ իրենց մոտ կա իրացվելիություն, որն անհրաժեշտ է միջանկյալ ժամանակահատվածում բիզնեսը վարելու համար, հաղորդում է CNBC-ը:
Ավելի վաղ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել էր նոր գործողությունների մասին՝ ուղղված եւս 2.3 տրիլիոն դոլար ստանալուն ձեռնարկություններն ու համայնքները ֆինանսավորելու համար:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ուներ, որ կորոնավիրուսի համավարակը կնահանջի Զատկի տոնին ընդառաջ, սակայն այնուհետեւ վարչակազմը հրապարակել էր մի շարք սահմանափակող միջոցառումներ, որոնք կերկարաձգվեն մինչեւ ապրիլի վերջ: