Անգլիայի առաջնությունն ավարտին հասցնելու համար կպահանջվի 56 օր
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունն ավարտին հասցնելու համար կպահանջվի 56 օր։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Անգլիական ֆուտբոլային լիգայի նախագահ Ռիկ Փերիի նամակին, որը նա հղել է 71 անգլիական ակումբների։ Պրեմյեր լիգայի ավարտին մնում է 9 տուր։
Լիգան հույս ունի առաջնություններն ավարտել ամռանը, երբ հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան։ Նախատեսվում է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների։
Սպասվում է, որ թիմերը կկարողանան լիարժեք մարզումները վերսկսել մայիսի 16-ից հետո։