Մերկելը նկատել է «հույսի նշույլներ» Գերմանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում
Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ Գերմանիայում գործող հասարակական կյանքի սահմանափակումները, վերջապես, սկսել են հարթեցնել վարակվածների թվի կորը: «Հույսի նշույլներ» են նկատվել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է DW-ը:
Գերմանիայի առողջապանության նախարար Յենս Շպանը եւս հաստատել է դրական դինամիկան: «Վարակման նոր դեպքերի թվի աճը նվազում է, այն դինամիկ չէ, ինչը նկատվում էր մարտի կեսերին»,-ասել է նա:
Գերմանիայի առողջապահության նախարարի խոսքով՝ երկրում շուրջ 100 հազար վարակվածների շրջանում գրանցվել է ավելի քան 50 հազար ապաքինման դեպք: Շպանը նաեւ հավելել է, որ Գերմանիայի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կա ավելի քան 10 հազար ազատ տեղ: