Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել. Factor.am
Factor.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության զորքերի ոստիկաններից մեկը սահմանամերձ մարզի ( չենք նշում մարզը՝ անվտանգության նկատառումներով) դիրքերում վնասվածքներ է ստացել՝ ականի պայթյունի հետևանքով: Վնասվել է վերջինիս ոտքը:
Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա փոխանցել է , որ ոստիկանը համապատասխան բուժում է ստանում: