Մոտ ապագայում բարձրաստիճան պաշտոնյաներն արդյոք կստանա՞ն պարգևավճարներ
Էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի ամսվա համար պարգեւավճար են ստացել այն աշխատակիցները, որոնք զբաղվել են սպասարկմամբ, օրինակ՝ մաքրությամբ, իսկ ինչ վերաբերում է ինձ պարգեւավճար տալուն, ապա ես չեմ որոշում, եւ այդ մասին առայժմ վաղ է խոսել: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ աշխատակիցները հասկանում են, որ ներկայիս իրավիճակը բարդ է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս չգիտի՝ կստանա արդյոք պարգեւավճար, քանի որ, նրա խոսքով, այդ հարցն ինքը չի լուծում: «Այս հարցին պատրաստ եմ գրավոր պատասխանել»,- հավաստիացրեց նա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծեց, փետրվարին պարգեւավճար ստացել է, բայց չի կարող ասել ապագայում արդյոք կստանա եւ ինչ չափի: