Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է
Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներից մեկի մոտ, մասնաճյուղը փակ կլինի առնվազն մինչև ապրիլի 10-ը։
Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը հայտնել է, որ բանկի այն աշխատակիցները, որոնք շփում են ունեցել վարակված աշխատակցի հետ, մեկուսացված են, մասնաճյուղը աշխատանքները կվերսկսի միայն ախտահանման աշխատանքների իրականացումից հետո։
«Արտակարգ դրության հաստատումից հետո մենք ոչ մի օր չենք դադարեցրել աշխատանքը, գիտակցել ենք, որ, հնարավոր է, որ մեկը վարակվի, քանի որ հաճախորդների հետ շփումը, թեեւ պահպանել ենք բոլոր անտանգության կաննոները»,- նշել է նա։
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ բանկի աշխատակցի հետ շփում ունեցած երկու քաղաքացի էլ մեկուսացվել է Սևքար գյուղից, որոնցից մեկը՝ գյուղի ամբուլոատորիայի բուժքույրը։