Ինչպես պարզվում է, նոր կորոնավիրուսի հանդեպ խոցելի են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները. Ինչպե՞ս պաշտպանել տնային ձեռնասուններին կորոնավիրուսից
Ինչպես պարզվում է, նոր կորոնավիրուսի հանդեպ խոցելի են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները: Արդեն կա նվազագույնը 2 պաշտոնապես հաստատված դեպք, երբ կենդանիները վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով: Թայվանում՝ կատու եւ ԱՄՆ-ում՝ էգ վագր:
Իսկ ինչպե՞ս կարելի է ձեռնասուններին պաշտպանել վարակումից: Ներկայացնում ենք Թիմուր Պեստերեւի խորհուրդները՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ:
Խորհուրդ չի տրվում COVID-19-ով վարակված մարդկանց շփվել ձեռնասունների հետ, ինչպես եւ այլ մարդկանց հետ: Ցանկալի է, որ կենդանիներին խնամի առողջ մարդը:
Մասնագետի խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսը դեռեւս քիչ է ուսումնասիրված, հատկապես դրա ազդեցությունը տնային կենդանիների վրա, ինչպես՝ կատուների եւ շների: Չնայած շների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա, մասնագետները հիմքեր ունեն ենթադրելու, որ կատուները կարող են հիվանդանալ COVID-19-ով: Ընդ որում՝ հայտնի չէ՝ նրանք կարո՞ղ են արդյոք վիրուսի փոխանցեղներ լինել:
COVID-19 թոքաբորբը կատուների մոտ ուղեկցվում է չոր հազով, որի միջոցով նրանք տեսականորեն կարող են տարածել վիրուսը, պնդում է Պեստերեւը: Եթե ձեռնասունի մոտ, այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել, փորձագետը խորհուրդ է տալիս նրան մեկուսացնել եւ թույլ չտալ մոտենալ առողջ մարդկանց: