Արթիկում կեսգիշերին հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի՝ «գոլդ» համարանիշներով Range Rover-ը
Շիրակի մարզում ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետեւանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։
Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ հրդեհի պատճառները պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել;
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։