Ոսկու ֆյուչերսները թանկացել են՝ հասնելով առավելագույնի 2012 թվականից ի վեր
Ոսկու ֆյուչերսները թանկացել են՝ հասնելով առավելագույնի 2012 թվականից ի վեր: Բորսայում ոսկու մատակարարման ամսական համաձայնագրի գինը առեւտրի ընթացքում հասել է մեկ ունցիայի դիմաց 1724,4 դոլարի: Դա 2012 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է, հաղորդում է Վեդոմոստին՝ հղում անելով Refinitiv վերլուծական ընկերության տվյալներին:
Ոսկու գինն աճում է կորոնավիրուսի տարածման պատճառով նավթի գնի իջեցման եւ ֆոնդային շուկաների տապալման ֆոնին: Ոսկու ֆյուչերսների գինը երկու անգամ գտնվել է մեկ ունցիայի 1700 դոլարի մակարդակում մարտ ամսին:
Ոսկին ներդրողների համար ավանդական «անվտանգ ապաստան» է: Մարտի վերջին ներդրողներն ու բանկիրները բախվել են ոսկու սալիկների եւ մետաղադրամների կոշտ դեֆիցիտի հետ՝ գրել է The Wall Street Journal-ը: Պարբերականը տեղի ունեցածն անվանել է «դատաստանի սցենար»: