Լորան Բլանը կարող է գլխավորել «Ֆեներբահչեն»
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել թուրքական «Ֆեներբահչեն», հաղորդում է lequipe.fr-ն։
Ստամբուլյան ակումբն անցած ամիս գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Էրսուն Յանալին եւ կբանակցի 54-ամյա ֆրանսիացի մասնագետի հետ՝ հույս ունենալով նրա ղեկավարությամբ անցկացնել հաջորդ մրցաշրջանը։
2016-ին ՊՍԺ-ից հեռանալուց հետո Բլանը մարզչական աշխատանք չի ունեցել։