Թալիբները դադարեցնում են գերիների փոխանակման մասին Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցությունները
Թալիբները դադարեցնում են գերիների փոխանակման մասին Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խումբ ենք ուղարկել Քաբուլ՝ մեր բանտարկյալներին նույնականացնելու համար: Սակայն, ցավոք, նրանց ազատ արձակումը դեռ հետաձգվում է»,- ասել է ծայրահեղականների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ առաջին փոխանակումը կայացել է ապրիլի 2-ին: Ծրագրվում էր ազատ արձակել ծայրահեղական շարժման 100 աջակցի:
Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ խաղաղ համաձայնագիր էր կնքվել: Համաձայն այդ պայմանավորվածությունների՝ միջաֆղանական խորհրդակցությունները պետք է սկսվեին մարտի 10-ին: