Բանգլադեշի իշխանությունները խոստացել են սննդամթերք մատակարարել հազարավոր մարմնավաճառների
Բանգլադեշի իշխանությունները խոստացել են սննդամթերք մատակարարել հազարավոր մարմնավաճառների, որոնք կորոնավիրուսի հետեւանքով բորդելների փակվելու պատճառով հայտնվել են աղքատության սահմանին, հայտնում է Thomson Reuters Foundation-ը:
Մարտի 20-ին կառավարությունը հայտարարել էր, որ Բանգլադեշում նվազագույնը մինչեւ ապրիլի 5-ը փակում է մոտ 12 պաշտոնապես թույլատրված բորդելներ, ներառյալ աշխարհում ամենախոշոր բորդելներից մեկը՝ Դաուլաթդիան, որտեղ աշխատում է մոտ 1500 կին:
Սա կանանց ստիպել էր դիմել կառավարության օգնությանը, իսկ իշխանությունները խոստացել են նրանց տրամադրել աջակցության փաթեթ, որը ներառում է 30 կգ բրինձ, վարձավճարի սառեցում եւ 25 դոլար:
Սնունդի մատակարարումները սկսվել են անցյալ շաբաթ, չնայած փողը դեռ չեն տվել:
Բանգլադեշում մարմնավաճառությունը օրինական է, չնայած երկրում շատերը, հատկապես մուսուլման մեծամասնությունը այն անբարոյական են համարում: