Բջջային օպերատորները նոր արտոնյալ սակագնային փաթեթ են առաջարկելու հատուկ հեռավար ուսուցման համար. վարչապետ
ԿԳՄՍ նախարարն արդեն պայմանավորվածություն ունի մեր բջջային կապի օպերատորների հետ, նոր սակագնային փաթեթ են առաջարկելու հատուկ հեռավար ուսուցման համար, որից կարող են օգտվել ինչպես աշակերտները, այնպես էլ ուսանողները: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, դրանք լինելու են արտոնյալ պայմաններով:
Փաշինյանը հավելեց, որ արդեն իսկ բջջային օպերատորներից մեկը մեկնարկել է այդ ծրագիրը, մյուսները կմիանան: