Ճապոնիայում ապրիլի 7-ից արտակարգ իրադրության ռեժիմ կսահմանեն
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել՝ կապված կորոնավիրուսային ինֆեկցիայի իրավիճակի հետ, հայտնում է HYPERLINK հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ ԱԴ կմտցվի Տոկիոյի մայրաքաղաքային շրջանում եւ 6 պրեֆեկտուրաներում՝ Օսակայում, Ֆուկուոկայում, Թիբայում, Կանագավայում, Սայթամայում, Հյոգոյում:
Ընդ որում՝ Աբեն հստակեցրել է, որ քաղաքների փակում չի լինելու: Նա նաեւ հայտնել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի մասին, որը Ճապոնիայի կառավարություն կուղղի COVID-19-ի բացասական էֆեկտի նվազեցմանը:
Նշվում է, որ միջոցառումների այդ փաթեթը կազմելու է 108 տրլն իեն (989 մլրդ դոլար), ինչը ահմարժեք է Ճապոնիայի ՀՆԱ մոտ 20 տոկոսին: