Մամուլի խոսնակը կոչ է անում չշահարկել ոսպի եւ ձավարի փոխարինիչների մասին նախարարի խոսքերը
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը կոչ է անում չշահարկել ոսպի եւ ձավարի փոխարինիչների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքերը: Այդպիսով նա պատասխանել է հարցին, թե ինչպես պետք է հասկանալ նախարարի այն հայտարարությունը, որ եթե ոսպը թանկ է, ապա պետք է գտնել դրա հասանելի փոխարինիչը հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ բազմիցս քննադատել է նման ելույթները:
Նա պարզաբանեց, որ բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում: «Խոսքը սպառողների պահվածքի մասին էր, որը եւս ազդում է գների վրա: Բացի այդ, կարելի է ծանոթանալ փորձագետների կարծիքի հետ, որոնք կարող են բացատրել այդ շղթայի տրամաբանությունը»,- ասաց մամուլի խոսնակը: