Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ
Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիտը չկայացավ՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՎԾ-ի (լիազորությունները կասեցված) պետ Դավիթ Սանասարյանը:
«Սիրելիներս,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դատը չկայացավ դատավարության մյուս մասնակիցների բացակայության պատճառով։
Շնորհակալություն 1in.am-ին այս դժվար պայմաններում աուղիղ եթերն ապահովելու համար։
Ինչպես նաեւ շնորհակալ եմ, որ լսեցիք կոչս եւ չեկաք դատարան։
Հաջորդ դատը հավանաբար տեղի կունենա ապրիլի 20-ին։
Սիրում եմ բոլորիդ
#ՄնաՏանը խնդրում եմ, #Մի_Մասնակցիր_Վարակի_Տարածմանը, #ՍիրումԵմԲոլորի»,- գրել է նա։