Շոտլանդիայի գլխավոր բժիշկը հրաժարական է ներկայացրել իր մերձքաղաքային տուն այցելելու պատճառով
Շոտլանդիայի գլխավոր բժիշկ Քեթրին Քելդերվուդը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների սահմանած խիստ մեկուսացման ռեժիմը խախտելուց հետո, հայտնում է Sky News-ը:
Բժիշկ Քելդերվուդը, որի ձայնն առաջատար էր բնակիչներին խիստ ռեժիմին հետեւելու եւ տանը մնալու կոչեր անելու հարցում, լուսանկարել է The Scottish Sun շենքը հանգստյան օրերին մերձքաղաքային տուն իր այցելության ժամանակ:
Նա խոստովանել է, որ վերջին շրջանում իր մերձքաղաքային տուն է այցելել երկու անգամ:
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը սկզբում հանդես էր եկել Քելդերվուդի պաշտպանությամբ, սակայն ավելի ուշ հաստատել էր, որ Շոտլանդիայի գլխավոր բժիշկը այսուհետեւ չի մասնակցի ասուլիսներին:
Այս որոշումից հետո Քելդերվուդը հայտնել է իր հրաժարականի մասին:
«Ես խորապես ղզջում եմ իմ գործողությունների եւ կատարած սխալների համար: Վարչապետը եւ ես այս երեկոյան զրուցել ենք եւ համաձայնվել, որ ուշադրության արդարացված կենտրոնացումն իմ աշխատանքի վրա շեղող գործոն է դառնում անհավանականորեն կարեւոր գործի համար, որը կառավարությունը եւ բժիշկները պետք է կատարեն երկրում՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար»,- հայտարարել է նա: