Իտալիայում մեկ օրում 525 մարդ է մահացել կորոնավիրուսից. ТАСС
Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից Իտալիայում մեկ օրում մահացել է 525 մարդ, իսկ համաճարակի բռնկումից ի վեր՝ 15 887 մարդ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերջին տվյալները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին:
Վերջինս ընդգծել է, որ ապրիլի 5-ին գրանցված 24-ժամյա մահացության ցուցանիշն ամենացածրն է վերջին երկու շաբաթվա կտրվածքով:
Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 128 948-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 91 246 մարդ: