Հնդկաստանում փորձել են վաճառել աշխարհի ամենաբարձր արձանը՝ «կորոնավիրուսի դեմ պայքարի համար». The Indian Express
Հնդկաստանում անհայտ անձինք փորձել են համացանցի միջոցով վաճառել աշխարհի ամենաբարձր քանդակը՝ Միասնության արձանը (240 մետր), որը տեղադրված է Գուջարաթ նահանգում:
Ինչպես հայտնում է The Indian Express-ը, նախաձեռնության նպատակն, իբրև թե, կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելն է եղել: Հուշարձանը վաճառքի է ներկայացվել OLX (Online Exchange) հարթակում, որտեղ հայտարարություններ են տեղադրվում ապրանքների վաճառքի, գնման կամ փոխանակման մասին:
«Արտակարգ իրավիճակ է: Վաճառվում է Միասնության արձանը հիվանդանոցների և բուժսարքավորումների համար միջոցներ հավաքելու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ:
Հուշարձանը գնահատվել է 300 մլրդ ռուփի (մոտ $4 մլրդ): Հայտարարությունը տեղադրվել է ապրիլի 4-ին, սակայն մեկ օր անց նահանգի իշխանությունները նոր նկատել են այն և դիմել ոստիկանություն:
Հնդկաստանում կորոնավիրոսով վարակման 3588 դեպք է գրանցվել, որոնցից 99-ը՝ մահվան ելքով: