Արտակ Զեյնալյանի կինը նշանակվել է կլինիկայի ղեկավար. Hraparak.am
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ -կլինիկայի ղեկավար է նշանակվել Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսայելյանը, որը բժիշկ-անեսթեզիոլոգ է։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հեղափոխությունից հետո նա նշանակվեց արդարադատության նախարար, ապա անհասկանալի պատճառներով ազատվեց աշխատանքից եւ դրանից հետո՝ արդեն մոտ մեկ տարի է հրապարակային գործունություն, կարելի է ասել, չի ծավալում՝ հարցազրույցներ չի տալիս, որեւէ հարցի շուրջ՝ այդ թվում դատական համակարգի բարեփոխումների, նոր օրենսդրական նախաձեռնությունների մասին կարծիք չի հայտնում։
Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն ու նրա առաջնորդ Արամ Սարգսյանը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ սատարում գրեթե բոլոր հարցերում։