Ախտահանիչ միջոցառումների համար Արցախ ներկրված տեխնիկական միջոցները փոխանցվել են ՊԲ-ին (ֆոտո)
Ախտահանիչ միջոցառումների համար Արցախ ներկրված նոր տեխնիկական միջոցները ժամանակավորապես փոխանցվել են ՊԲ-ին։ Այս մասին հաղորդում է Արցախ տեղեկատվական շտաբը։
««Առողջ Արցախ» ծրագրի իրականացման շրջանակներում Արցախ ներկրված նոր տեխնիկական միջոցները ժամանակավորապես փոխանցվել են ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։