«Բավարիան» կգնի Պերիշիչի տրանսֆերային իրավունքը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» որոշել է գնել կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքը Միլանի «Ինտերից» 25 միլիոն եվրոյով, հաղորդում է gazetta.it-ը։
Խորվաթ ֆուտբոլիստի հետ համագործակցությունը շարունակելու խնդրանքով ակումբի ղեկավարությանը դիմել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, որը երկարաձգել է պայմանագիրը մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։
31-ամյա Պերիշիչն այս մրցաշրջանում վարձակալությամբ է հանդես գալիս «Բավարիայում», 22 խաղում խփել է 5 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։