Գերմանիայում երեք օր է, COVID-19-ի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվում
Գերմանիայում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով նոր վարակվածների ցուցիչը երրորդ օրն է՝ նվազում է, հայտնում է Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտը:
Ըստ ինստիտուտի տվյալների, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվը կրճատվել է 146-ով եւ դարձել 5936: Շաբաթ օրն այն եղել է 6174:
Ներկայումս Գերմանիայում վարակված է 91714 մարդ, մահացել է 1342, մարդ:
Ռոբերտ Կոխի ինստիտուտը գերմանական ինֆեկցիոն և անբուժելի հիվանդությունների ուսումնասիրության դաշնային ինստիտուտ է, որը գտնվում է Բեռլինում: Այս ոլորտում կենտրոնական հետազոտական ինստիտուտներից մեկն է, ուղղակիորեն ենթարկվում է Առողջապահության դաշնային նախարարությանը: