Կիեւում արգելել են դուրս գալ փողոց առանց դիմակի կամ ռեսպիրատորի. 112.ua
Կիեւում արգելել են գտնվել փողոցում առանց պաշտպանիչ միջոցների (դիմակ կամ ռեսպիրատոր), հաղորդում է 112.ua-ը:
«Ապրիլի 6-ից՝ երկուշաբթվանից, մայրաքաղաքում, ինչպես եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում, կսկսեն իրականացվել նոր սահմանափակումներ՝ հաստատված կառավարության կողմից: Նաեւ քաղաքային իշխանությունները հաստատել են միջոցառումների նոր ցանկը՝ ուղղված Covid-19 սուր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը: Ես հասկանում եմ, որ սահմանափակումների մեծամասնությունը կարող է թվալ անհարմար, սակայն այժմ խոսքը վերաբերում է Կիեւի հազարավոր բնակիչների կյանքին եւ առողջությանը»,-պարզաբանել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը:
Մասնավորապես, առանց անձնական պաշտպանության միջոցների չի կարելի գտնվել.
Ընդհանուր հանրային տարածքներում (այգիներ, այդ թվում՝ մշակույթի եւ հանգստի, անտառային այգիներ եւ այլն), պարտեզներ, զբոսայգիներ եւ հրապարակներ, մայրուղիներ, փողոցներ, խաչմերուկներ, անցուղիներ, հետիոտնային եւ հեծանվային երթուղիներ, ստորգետնյա անցումներ, լողափեր, գերեզմանատներ եւ այլն);
Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում, ուրիշ պետական հաստատություններում, ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում (մասնավորապես, առեւտրի, սպասարկման կետեր), հյուրանոցներ եւ կացության այդօրինակ այլ վայրեր, հանրակացարաններ, կայարաններ եւ օդանավակայաններ;
Տրանսպորտում (այդ թվում՝ պարբերական հատուկ բեռնափոխադրումների ռեժիմում աշխատող), հանրային տրանսպորտի կանգառներում;
Տնամերձ տարածքներում, շենքերի մերձակայքում, ձեռնարկությունների, կազմակերպությունների տարածքներում: