Ռոբերտ Քենեդիի թոռնուհին և նրա որդին զոհված են ճանաչվել
Ամերիկացի լեգենդար քաղաքական գործիչ եւ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի թոռնուհուն՝ Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքինին եւ նրա ութամյա որդուն ճանաչել են զոհված, գրում է ABC30-ը։
Ցավալի լուրը հաստատել է Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքինի ընտանիքը։
Կնոջ եւ նրա մանկահասակ որդու որոնողական աշխատանքները վերածվել էին դիերի որոնման։
Մերիլենդի նահանգապետ Լարի Հոգանը հաստատել է, որ Մեյվն ու նրա որդին խեղդվել են մակույկով լողալու ժամանակ։
Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր, որ համապատասխան նկարագրությամբ մակույկ էր հայտնաբերվել հինգշաբթի գիշերը։
Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ Մեյվն ու նրա որդին չէին կարողացել լողալ դեպի ափն ուժգին քամու պատճառով։