Սինգապուրում անվճար դիմակներ են բաժանում
Կիրակի օրը Սինգապուրի իշխանությունները սկսեցին անվճար բժշկական դիմակներ բաժանել, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ լուրեր»-ը:
«Ապրիլի 5-ից (կիրակի) մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը (կիրակի) գրանցված հասցեներով բնակիչները կկարողանան վերցնել մեկական բազմակի օգտագործման դիմակ՝ տանը գրանցված անդամների թվով»,- ասվում է հայտարարության մեջ:
Կառավարությունը նշում է, որ այս դիմակները կարելի է օգտագործել մինչև մաշվելը:
«Բազմակի օգտագործման դիմակ կրելը կապահովի հիմնական պաշտպանությունը, նույնիսկ եթե չի կարող մրցել բժշկական դիմակի հետ: Այս կերպ, հաշվի առնելով բժշկական դիմակների համաշխարհային պակասը, դրանք կխնայենք նրանց համար, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը, այսինքն` մեր բուժաշխատողների», – ասվում է հայտարարության մեջ:
Սինգապուրի իշխանությունները նշում են նաև, որ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանը և խուսափել կողմնակի անձանց հետ շփումից և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վերջին տվյալների համաձայն, Սինգապուրում գրանցվել է 1,189 կորոնավիրուսային վարակ: