Կորոնավիրուսով վարակման թիվն աշխարհում գերազանցել է 1.1 միլիոնը. «ՌԻԱ Նովոստի»
Աշխարհում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1.1 միլիոնը, հայտնում է հաշվարկներ կատարող Ջոնս Հոփկինսի համալսարանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ այդ տվյալների` վարակման դեպքերի թիվը հասել է 1100 283-ի, մահացել է 58.929 մարդ: Միեւնույն ժամանակ, 226.669 հիվանդ առողջացել է կորոնավիրուսային վարակից:
Համալսարանն ամփոփում է պաշտոնական աղբյուրների եւ լրատվամիջոցների վիճակագրության լայն շրջանակ: