Փաստորեն Սինանյանը կարողանում էր ԱՄՆ-ում ցածր աշխատավարձով պետական աշխատանքի լինել. Բորիս Մուրազի
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ 2016-ին ԱՄՆ-ում էինք, այցելեցինք նաև Կալիֆորնիայի ոչ մեծ քաղաքներից մեկի՝ Սիմի Վելիի քաղաքապետարան։ Քաղաքը 126 հազար բնակչություն ունի։ Քաղաքապետն ասաց, որ ինքը զբաղվում է նաև փաստաբանությամբ, քանի որ քաղաքապետի աշխատավարձը չի բավականացնում ապրելու համար։
Գլենդելը նույն չափի քաղաք է ու հասկանալի է, որ Զարեհ Սինանյանն էլ այնտեղ մեծ աշխատավարձ չի ստացել։ Փաստորեն Սինանյանը կարողանում էր ԱՄՆ-ում ցածր աշխատավարձով պետական աշխատանքի լինել, իսկ Հայաստանում հայրենասիրության անվան տակ պարտադիր պետք է միլիոններով աշխատավարձ ու պարգևավճարներ ստանա։ Ուժեղ հայրենասիրություն»։