Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղացել (Տեսանյութ և լուսանկարներ)
Հայաստանի մի շարք մարզերում այսօր` ապրիլի 4-ին, ձյուն է տեղացել:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային գրառում կատարել. «Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ։ Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի»:
Ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Հարությունյանն էլ ձյունառատ լուսանկարներ է տեղադրել Աշոցքից:
Մեկ այլ օգտատեր` Շիրակ Բունիաթյանը տեսանյութ է հրապարակել Ջերմուկից, որտեղ նույնպես ձյուն է տեղացել:
Շիրակ Բունիաթյանն էլ իր Facebook-ի էջում տեղադրել է տեսանյութ և մակագրել այն՝
Карантин օր 19 կամ 20։ Փաթիլներն ենք հաշվում