Երևան, 05.Հունիս.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաս... Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կոր... Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հր... Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում արդեն մեկնարկ... Դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ, որ դու և ընկեր... Բիլ Գեյթսը՝ դավադրությունների տեսությունների ... Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ... Կորոնավիրուսի պատճառով «Տոտենհեմի» կորուստը կ... «BAFTA» կինոմրցանակ. «Չեռնոբիլն» առաջադրվել է... Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ... Համաշխարհային հանրությունը խոստացել է 8,8 մլր... «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թո... «Բարսելոնան» գումար չունի նոր ֆուտբոլիստներ ձ... Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմի... ԱՄՆ-ում իրադրությունը սրում են ծայրահեղականնե... Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 3... Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի... Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է,... Ոստիկանությունը այն ռեստորանում էին, որտեղ տե... Կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, անհայտ է՝ ... Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է... Դա քաղաքացու հանդեպ ստորություն ա. լարված վիճ... ՄԱԿ-ի՝ էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ... Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ Վանաձոր քաղաքի 27-ամյան բնակիչը կալանավորվել ... Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջ... Տղամարդը 40 տարի միևնույն թվերով վիճակախաղ է ... Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես... Պարզվում են 29-ամյա երիտասարդի ինքնասպանությա... «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը ... Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մ... Տեխասի մի բնակիչն աճուրդում գնված ավտոմեքենայ... Գեյթսի հիմնադրամը Gavi պատվաստանյութերի գլոբա... «Վեոլիա Ջուր» ընկերության լաբորատորիաները վեր... Գլոբալ տաքացումը կարող է ազդել կենդանիների չա... Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ ... Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավ... Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետ... Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներ... Հունիսի 5․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցե... Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օր... Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համա... Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում Քաղցկեղի դեմ առժամանակ պայքարից հետո մահացել ... Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորո... Անցած տարվա մայիսին ուղիղ եթերում արված տեսան... ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբա... Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցանքների հ... Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ... Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամա... Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկ... Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-... «Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում․ Փաշինյա... Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպ... Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ քննարկման համար ... ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայու... Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հե... Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավ... Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է ... Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է ... Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ն... Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների ... ՀՀ Վարչապետի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովնե... Կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ ... Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ ... Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խի... Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 2... Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմա... Ինչու Լևոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չ... Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության ... «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտակա... Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզ... Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժ... «Գնացքի հետևից վազելու» մարտավարությունը․ Հայ... Մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանա... Հիշեցում. Այսօր 10 ժամով ջուր չի լինելու Երևա... Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են Ա... Apple-ը արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցեր... Դուբայի ոստիկանությունը լողափերում ավելի քան ... Կորոնավիրուսի ախտանիշները. ինչպե՞ս է հիվանդու... «Տոտենհեմը» պետությունից 175 միլիոն ֆունտ ստե... «Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գ... Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգված... Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշո... Էրդողանը ծրագրում է էքսպանսիա արտասահմանում ե... Կրիս Սմոլինգը որոշել է մնալ «Ռոմայում» Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը ... Թուրքիան նախատեսում է հունիսին վերականգնել չվ... Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կի... Ամերիկյան միլիարդատերերի գումարային հարստությ... Վարակվել եմ հիվանդի հետ աշխատելիս․ Նյարդավիրա... Ճապոնիայում ուսանողը արբալետով կրակել է ընտան... Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակ... Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել ... Արդյունաբերողների և գործարարների միությունը մ... Գերմանիան եւ Ֆրանսիան ամպային հաշվարկների եվր... Հարավային Կորեայի դատախազությունը դիմել է դատ... «Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած մարդն իրավ... Արայիկ Հարությունյանն արդարադատության նախարար...

ՀՔԱՎ-ի աջակցությամբ աշխատանքից ազատված քաղաքացու հայցը մասնակի բավարարվել է

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ.

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թ. մարտի 31-ին մասնակի բավարարեց Ջ. Ղ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի հայցը:

Հայցապահանջով Ա. Զալյանը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել քաղաքացուն աշխատանքից ազատելու՝ գործատուի հրամանը, վերականգնել նրան աշխատանքում և գանձել միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար, չվերականգնելու դեպքում՝ գանձել հատուցում՝ միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով:

Դատարանը բավարարել էր հայցը` միայն պարտավորեցնելով միջին աշխատավարձի գանձում հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար և աշխատանքում չվերականգնելու դիմաց՝ հատուցում 1 ամսվա միջին աշխատավարձի չափով:

2006 թվականից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում որպես ավագ հաշվապահ աշխատող Ջ. Ղ.-ը 2018 թ.-ին բախվում է նույն հիմնարկում այլ աշխատանքի տեղափոխվելու, ապաև աշխատատեղը կորցնելու խնդրին։

2018 թ. գործատուի առաջարկով և փոխադարձ համաձայնագրով նա տեղափոխվում է այլ բաժին: Ջ. Ղ.-ի հետ ՊՈԱԿ-ի տնօրենը կնքում է անորոշ ժամկետով պայմանագիր, որով նա տեղափոխվում է կազմակերպության ֆինանսատնտեսական բաժին՝ որպես հաշվապահ՝ ամսական 140.000 դրամ աշխատավարձով:

 

Ամիսներ անց՝ 2018 թվականի դեկտեմբերին, հաստատվում է ՊՈԱԿ-ի կառուցվածքն ու հաստիքացուցակը, որով կազմակերպության ֆինանսատնտեսական բաժնում սահմանվում են հաշվապահի 2 հաստիք՝ 140. 000 և հաշվապահի 1 հաստիք՝ 100.000 դրամ պաշտոնային դրույքաչափերով:

2019 թ. հուլիսի 12-ին տնօրինությունը Ջ.Ղ.-ին ծանուցում է առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղի են ունեցել աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություն և պայմանավորված արտադրական անհրաժեշտությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից լուծվելու է 2018 թ.-ին կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը։


2019 թ.-ի սեպտեմբերի 25-ին կազմակերպությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ֆինանսատնտեսական, հաշվապահական հաշվառման և գնումների կազմակերպման վարչությունում նախատեսվում են հաշվապահի 2 հաստիք՝ 140. 000 դրամ աշխատավարձով, ինչպես նաև ավելանում ֆինանսիստի 2 հաստիքներ՝ նույնքան դրույքաչափերով։


1 օր անց՝ Ջ.Ղ.-ն ծանուցվում է այն մասին, որ աշխատողների թվի և հաստիքների կրճատման պատճառով հոկտեմբերի 1-ից լուծվելու է իր պայմանագիրը, ինչը և տեղի է ունենում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Աշխատանքից զրկված Ջ.Ղ.-ն, օգտվելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով ընձեռնված իր իրավունքից՝այն է՝ «Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով», դիմում է ՀՔԱՎ գրասենյակ՝ ցանկություն հայտնելով դատական կարգով լուծելու խնդրահարույց այս իրավիճակը: Նրա շահերի պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը, ով հայց է ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով վերականգնել քաղաքացուն նախկին աշխատանքում, անվավեր ճանաչել աշխատանքից ազատման՝ գործատուի հրամանը և փոխհատուցել հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար:

Արայիկ Զալյանը դատարանի ուշադրությունը հրավիրում է ՀՀ ԱՕ-ի մի շարք ուշագրավ դրույթների վրա՝ վկայակոչելով նաև նման գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռներից:

Հայցը փաստաբան Ա. Զալյանը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ըստ որի «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում»։

Այն, որ ՊՈԱԿ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Ջ.Ղ-ի հաստիքը չի կրճատվել, Զալյանն ավելի հանգամանորեն ներկայացնում է իր հետագա հիմնավորումներում: Այսպես՝ 2019 թ. ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում, առկա հաշվապահի 3 հաստիքի փոխարեն սահմանվել է 2-ը։ Ուշագրավ է, որ մինչ վերակազմավորումը կառույցն ունեցել հաշվապահի 2 հաստիք՝ 140.000 դրամ և հաշվապահի ևս 1 հաստիք՝ 100. 000 դրամ աշխատավարձերով։ 2019 թ.–ի փոփոխությունների արդյունքում պահպանվել են 140. 000 դրամ աշխատավարձով հաշվապահի 2 հաստիքները, կրճատվել 100. 000 դրամ աշխատավարձով հաշվապահի 1 հաստիքը։

Մեջբերելով ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին անդրադարձած ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը նկատում է, որ «Աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով, դրա լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ, պետք է լինեն աշխատողների քանակի և հաստիքների կրճատումներ, գործատուն առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանն ու առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, աշխատողն էլ՝ պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի հնարավորությունները:

Մինչդեռ ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ավելացած ֆինանսիստի 2 հաստիքները վկայում են, որ տեղին է հիմնավորումը, թե վերակազմավորումն աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման չի հանգեցրել։

Ստացվում է, որ ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունները չեն հանգեցրել Ջ.Ղ-ի հաստիքի կրճատմանը, ճիշտ հակառակը՝ գործատուն, նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելով, չի ապահովվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատողի հետ կնքված անորոշ ժամկետով պայմանագիրը լուծելու պահանջները, այն է՝ գործատուի մոտ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը չի հանգեցրել տվյալ հաստիքի կրճատման, այլ լուծել այն՝ առանց օրինական հիմքերի։

Ըստ Ա. Զալյանի՝ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հիմքով Ջ.Ղ-ի հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծումն անօրինական է, որովհետև այդ ժամանակ ՊՈԱԿ-ում եղել է նրան համապատասխան այլ աշխատանք, որը գործատուն նրան չի առաջարկել՝ թույլ տալով օրենքի խախտում.ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից»:

Հիշատակելով նման գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի արձանագրումներից՝ Զալյանը նկատել է, որ ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում ավելացած հաստիքներից և ոչ մեկը Ջ.Ղ.-ին չի առաջարկվել:

Ուսումնասիրելով և գնահատելով գործով ապացույցները՝ դատարանն այդուհանդերձ, վճռել է հայցը բավարարել մասնակի՝ ներկայացնելով իր պատճառաբանությունները:

Դատարանը հաշվի է առել ՊՈԱԿ-ի այն պատճառաբանությունը, որ հաշվապահի հաստիքը, որը մինչև հրամանի փոփոխությունները զբաղեցրել է Ջ. Ղ.-ը՝ կրճատվել է, իսկ նախատեսված դրույքաչափով հաստիքների համար պահանջվել ֆինանսիստի կրթություն, որպիսին Ջ.Ղ-ն չի ունեցել: Ուստի նրան համապատասխան հաստիք չունենալով, գործատուն իրեն իրավասու է համարել լուծելու պայմանագիրն՝ առանց այլ աշխատանք առաջարկելու:

Սրան զուգահեռ, սակայն, գործատուն այդպես էլ չի ներկայացրել ապացույցներ, որոնցով կհաստատվեր այն փաստը, որ վերակազմավորման արդյունքում ավելացված ֆինանսիստի հաստիքը չի համապատասխանել Ջ.Ղ․ -ի որակավորմանը և հենց այդ հիմքով չի առաջարկվել նրան:

Դատարանը հանգել է եզրակացության, որ հաստիքների կրճատման և բաժինների վերամիավորման արդյունքում Ջ. Ղ.-ի հաստիքը կրճատվել է, իսկ ավելացած ֆինանսիստի 2 հաստիքները չեն առաջարկվել նրան՝ անհամապատասխանության հիմքով:

Դատարանը հաշվի է առել նաև նման իրավիճակներում Վճռաբեկ դատարանի նախկին դիրքորոշումներից. արդյո՞ք դատարանն իրավասու է վերականգնել աշխատողին իր նախկին պաշտոնում, եթե գործատուն չունի այնպիսի հաստիք, որն զբաղեցրել է աշխատողը նախկինում: Հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից Ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը»՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր դիրքորոշումները` Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու կապակցությամբ, արձանագրելով` ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար»:

Հաստատված համարելով Ջ.Ղ-ի նախկին հաստիքի ստեղծման և նախկին աշխատանքում վերականգնվելու անհնարինությունը՝ դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատուցել Ջ. Ղ.-ին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատանքում չվերականգնելու դիմաց 1 ամսվա միջին աշխատավարձի չափով հատուցում :

Նարինե Եգանյան/Narine Yeganyan
Հասարակայնության հետ կապերի մասնագետ/PR Specialist
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/Helsinki Citizens' Assembly Vanadzor Office »:

դիտվել է 210 անգամ
Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաս... Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կոր... Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հր... Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում արդեն մեկնարկ... Դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ, որ դու և ընկեր... Բիլ Գեյթսը՝ դավադրությունների տեսությունների ... Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ... Կորոնավիրուսի պատճառով «Տոտենհեմի» կորուստը կ... «BAFTA» կինոմրցանակ. «Չեռնոբիլն» առաջադրվել է... Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ... Համաշխարհային հանրությունը խոստացել է 8,8 մլր... «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թո... «Բարսելոնան» գումար չունի նոր ֆուտբոլիստներ ձ... Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմի... ԱՄՆ-ում իրադրությունը սրում են ծայրահեղականնե... Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 3... Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի... Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է,... Ոստիկանությունը այն ռեստորանում էին, որտեղ տե... Կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, անհայտ է՝ ... Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է... Դա քաղաքացու հանդեպ ստորություն ա. լարված վիճ... ՄԱԿ-ի՝ էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ... Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ Վանաձոր քաղաքի 27-ամյան բնակիչը կալանավորվել ... Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջ... Տղամարդը 40 տարի միևնույն թվերով վիճակախաղ է ... Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես... Պարզվում են 29-ամյա երիտասարդի ինքնասպանությա... «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը ... Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մ... Տեխասի մի բնակիչն աճուրդում գնված ավտոմեքենայ... Գեյթսի հիմնադրամը Gavi պատվաստանյութերի գլոբա... «Վեոլիա Ջուր» ընկերության լաբորատորիաները վեր... Գլոբալ տաքացումը կարող է ազդել կենդանիների չա... Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ ... Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավ... Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետ... Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներ... Հունիսի 5․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցե... Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օր... Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համա... Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում Քաղցկեղի դեմ առժամանակ պայքարից հետո մահացել ... Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորո... Անցած տարվա մայիսին ուղիղ եթերում արված տեսան... ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբա... Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցանքների հ... Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ... Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամա... Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկ... Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-... «Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում․ Փաշինյա... Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպ... Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ քննարկման համար ... ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայու... Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հե... Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավ... Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է ... Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է ... Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ն... Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների ... ՀՀ Վարչապետի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովնե... Կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ ... Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ ... Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խի... Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 2... Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես» Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմա... Ինչու Լևոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չ... Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության ... «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտակա... Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզ... Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժ... «Գնացքի հետևից վազելու» մարտավարությունը․ Հայ... Մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանա... Հիշեցում. Այսօր 10 ժամով ջուր չի լինելու Երևա... Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են Ա... Apple-ը արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ցույցեր... Դուբայի ոստիկանությունը լողափերում ավելի քան ... Կորոնավիրուսի ախտանիշները. ինչպե՞ս է հիվանդու... «Տոտենհեմը» պետությունից 175 միլիոն ֆունտ ստե... «Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գ... Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգված... Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշո... Էրդողանը ծրագրում է էքսպանսիա արտասահմանում ե... Կրիս Սմոլինգը որոշել է մնալ «Ռոմայում» Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը ... Թուրքիան նախատեսում է հունիսին վերականգնել չվ... Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կի... Ամերիկյան միլիարդատերերի գումարային հարստությ... Վարակվել եմ հիվանդի հետ աշխատելիս․ Նյարդավիրա... Ճապոնիայում ուսանողը արբալետով կրակել է ընտան... Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակ... Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել ... Արդյունաբերողների և գործարարների միությունը մ... Գերմանիան եւ Ֆրանսիան ամպային հաշվարկների եվր... Հարավային Կորեայի դատախազությունը դիմել է դատ... «Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած մարդն իրավ... Արայիկ Հարությունյանն արդարադատության նախարար...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan