Իտալական սուպերմարկետում սոցիալական դիստանցիան անտեսելու պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել․ Daily Mail
Իտալական սուպերմարկետում ծեծկռտուք է տեղի ունեցել այն պատճառով, որ մի խումբ երիտասարդներ կոպտորեն անտեսել են սոցիալական դիստանցավորման միջոցառումները, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Նեապոլի սուպերմարկետներից մեկում։ Տեսանյությում կնգուղներով բաճկոններ հագած երիտասարդների խումբը կանգնած է ստուգման գոտում։ Մի քանի վայրկյան անց սկսում են զգացմունքային կերպով հարաբերություններ պարզել։
«Նրանք ուզում էին հատել գիծը եւ չէին պահպանում մեկ մետրի դիստանցիան»,- գրում են իտալական ԶԼՄ-ները։ Երիտասարդների կողքին կանգնած հաճախորդներից մեկը հիշեցրել է նրանց, որ միմյանցից հեռու կանգնեն վիրուսի պատճառով։ Բացի այդ, նրանք դիմակներ չեն ունեցել։ Արդյունքում ամեն ինչ ավարտվել է ծեծկռտուքով, եւ տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։