Տեղի ունեցավ Լևոն Արոնյանի կնոջ հուղարկավորությունը. ներկա էր Սերժ Սարգսյանը
Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանում հողին հանձնեցին Արիանա Կաոիլիին՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջը։
Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, Արիանայի մտերիմներից հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ի երեկոյան Երևանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիանա Կաոիլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։