Նոր վարակակիրներ են հայտնաբերվում բեռնատարների վարորդների շրջանում. Արսեն Թորոսյան
Կան բերովի դեպքեր, օրինակ՝ բեռնատար վարորդների կողմից Հայաստանի սահմանը հատող, ինքնաթիռով վերադարձող քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Աղբյուրների թիվ չեմ կարող նշել, որովհետեւ շատ են եւ առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել։ Մենք հենց այսօր ունենք բերովի դեպքեր, օրինակ՝ բեռնատար վարորդների կողմից Հայաստանի սահմանը հատող, ինքնաթիռով վերադարձող մեր քաղաքացիների կողմից, որոնք առվազն այն դեպքերը, որոնք մենք հաստատել ենք հիմնականում սահմանային անցակետերում են հայտնաբերվում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:
Անդրադառնալով նոր կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարոգում իրականացվող աշխատանքներին, Թորոսյանը նկատեց, որ նման հսկայական և միաժամանակյա ծավալում առողջապահական համակարգի կամ ենթահամակարգի, գուցե եղել է պատերազմական դրության ժամանակ՝ 90–ականներին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է առողջապահության ոլորտում օպտիմալացման ենթարկված բուժհաստատությունները կրկին շահագործելու եւ այդ կառույցերի բուժանձնակազմին կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկելլու հարցը, նախարարը պխատասխանեց. «Փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում, ենթակա էին օպտիմալացման, բայց հիմա նոր իրավիճակով պայմնավորված չեն օպտիմալացվելու, հակառակը վերազինվում եւ կադրերով հագեցվում են։ Իհարկե կան նաեւ այլ բժշկական կենտրոններ, որոնք հնարավոր կլիներ մոբիլիզացնել, բայց նրանց ֆիզիկզկան, կադրային եւ բժշկական կադրերով հագեցվածությունը մեզ հուշում էր, որ դա հնարավոր կլինի անել 1 կամ 2 տարում, ինչն այս պահին մեզ համար ընդունելի չէ եւ մենք վերցրել ենք այնպիսի բժշկական կենբտրոններ, որտեղ հնարավոր է ամբողջական գործարկում օրինակ 1–2 շաբաթում»։