Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ է տրամադրում է
Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը տրամադրում է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հաղորդագրություն է տարածել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության լրատվական ծառայությունը։
«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ»: