Հավանաբար, բնակիչների ինքնամեկուսացումը համարձակություն է տվել առնետներին (Տեսանյութ)
Երևանում բակերից մեկում առնետը հանգիստ նստած է և կարծես չի վախենում ո՛չ անցորդներից, ո՛չ շներից: Նման պատկեր է նաև երեկոյան:
Արդարության համար նշենք, որ աբղահանման աշխատանքները ժամանակին են իրականացվում: Հավանաբար, բնակիչների ինքնամեկուսացումը համարձակություն է տվել առնետներին, որոնք ցերեկը «զբոսանքի են հելնում»:
Հիշեցնենք, որ բացի էսթետիկ անհարմարությունից՝ առնետները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ լինելով լուրջ հիվանդությունների, այդ թվում ժանտախտի փոխանցողներ: