Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է
1967 թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ եւ որոշմամբ ամեն տարի ապրիլի 2-ին՝ դանիացի աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը, փոխանցում է Calend-ը:
Այդ օրը տոնի նախաձեռնողները, հատուկ ոգեւորությամբ ընդգծելով, որ հարկավոր է փոքր տարիքից լավ գրքեր կարդալ, դրանով իսկ քարոզում են երկրագնդի նոր սերունդների հոգեւոր եւ մտավոր ձեւավորման գործում մանկական գրքի անկրկնելի դերի կարեւորությունը:
Ներկայումս մանկական գրականությունը ամբողջությամբ առանձին ուղղություն է գրականության մեջ։ Եվ ամեն տարի IBBY ազգային բաժիններից մեկը ստանում է այս հրաշալի տոնի՝ Մանկական գրքի միջազգային օրվա միջազգային հովանավորի դերում հանդես գալու պատվավոր իրավունքը։
Ամեն տարի սահմանվում է տոնի թեման, հրավիրվում է Դանիայից հայտնի հեղինակ, որ գրի երկրագնդի բոլոր երեխաներին հղվող ուղերձը։ Նաեւ հրավիրվում է հայտնի նկարիչ, որ ստեղծի Մանկական գրքի միջազգային օրվա ցուցապաստառը: Հետագայում այդ նյութերն օգտագործվում են ամբողջ աշխարհում գրքի մասսայականացման եւ ընթերցանության հանդեպ հետաքրքրության զարգացման համար: