Սերբ իրավապահները կալանավորել են ծառի կոստյումով փողոցում զբոսնող տղամարդուն
Սերբ իրավապահները կալանավորել են մի տղամարդու, որը զբոսնում էր փողոցում՝ խախտելով կարանտինը։ Փորձելով «ձուլվել շրջակա միջավայրին», նա տուայի կոստյում է հագել։ Չնայած դրսեւորած հնարամտությանը՝ իրավախախտը վերջապես հայտնվել է ոստիկանական բաժանմունքում, հայտնում է «Իններորդ ալիքը»։
Սոցցանցերում արդեն հայտնվել էին կալանավորման լուսանկարները։ Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ «ծառը» երեք օր զբոսնում էր փողոցներով, մինչեւ իրավապահների տեսադաշտում հայտնվեց։ Հաղորդվում է, որ մաքուր օդում զբոսանքների հնարամիտ սիրահարը արտասահմանցի է։