АТР-ն ու WTA-ն թենիսի մրցաշարերի վերսկսումը հետաձգեցին մինչև հուլիսի 13-ը
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով թենիսի մրցաշարերի վերսկսումը հետաձգվել է մինչև հուլիսի 13-ը, հայտնում են այս կազմակերպությունների պաշտոնական կայքերը։
Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։