Կորոնավիրուսով պացիենտները կարող են վարակիչ մնալ նույնիսկ ապաքինվելուց հետո. Բժիշկների ամերիկյան քոլեջ
Կորոնավիրուսով պացիենտները կարող են վարակիչ մնալ նույնիսկ ապաքինվելուց հետո, հայտնում է Բժիշկների ամերիկյան քոլեջը:
Մասնագետներն ուսումնասիրել են հունվարի 20-ից փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում բուժված 133 պացիենտերի տվյալներ: Նրանցից 22-ի մոտ բացասական արդյունքներ են եղել քթըմպանից նմուշների մեջ եւ դրական՝ խորխի եւ կղանքի մեջ:
Մասնագետների խոսքով՝ խորխի եւ կղանքի անալիզի համար օգտագործվել է պոլիմերազային շղթայական ռեակցիա:
Սակայն գիտնականները նշում են, որ հետազոտությունները դեռ ապացույց չեն, որ կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված պացիենտները վարակիչ են մյուսների համար: