Մարզահամերգային համալիրն առանձնացվել է համաքաղաքացիների մեկուսացման համար, ըստ անհրաժեշտության. Պարետատուն
Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։
Հ.գ Ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզահամերգային համալիրում տեղադրվել են բազմաթիվ մահճակալներ: