American Airlines-ը 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կխնդրի ԱՄՆ կառավարությունից. BBC News
American Airlines ավիաընկերությունը հաստատել է, որ 124 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն կհայցի ԱՄՆ կառավարությունից կորոնավիրուսի տարածման հետ կապված հետեւանքների վերացման համար, հայտնում է BBC News-ը:
Ընկերությունն էլեկտրոնային փոստով իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ դա իրենց թույլ կտա թռիչքներ իրականացնել «նույնիսկ հնարավոր ամենավատ սցենարների դեպքում»:
Ավիաընկերության հայտարարության համաձայն` սա «առաջիկա վեց ամսվա ընթացքում ոչ կամավոր արձակուրդների կամ աշխատավարձերի եւ նպաստների իջեցման բացակայություն է ենթադրում»:
Աշխատակիցներին նաեւ «ընդլայնված երկարաժամկետ կամավոր արձակուրդ եւ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու տարբերակներ» կառաջարկվեն:
Ըստ Bloomberg-ի` անցյալ տարի ընկերությունը 2.9 միլիարդ դոլար շահույթ է ստացել եւ 1.3 միլիարդ դոլար վերադարձրել է իր բաժնետերերին` այդ թվում նաեւ դիվիդենտների եւ պարտատոմսերի գնման տեսքով: