Կորոնավիրուսից առողջացել է եւս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսից առողջացել է եւս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նաեւ մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 532 հաստատված դեպք։